Հիմա ո՞վ փող ունի, բայց ապրել է պետք

Հիմա ո՞վ փող ունի, բայց ապրել է պետք

Կորոնավիրուսին հաջորդող սպասվելիք ֆինանսական ճգնաժամից հնարավորինս անցնցում դուրս գալու ելքերից մեկը գյուղատնտեսությունն է։ Այս մասին բազմիցս հայտարարել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանրապետության մի շարք համայնքներում արդեն սկսվել են գարնանային վարն ու ցանքը։ Հայաստանի ամենամեծ համայնքի՝ Վարդենիկի համայնքապետ Հովհաննես Հովեյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ գարու ցանք արդեն սկսվել է, գյուղացիները  պարարտանյութը գնում են շուկայից, պետության կողմից սուբսիդավորում չկա․

«Սկսել ենք արդեն, ընթացքի մեջ է, հիմա էլ ենք անում, ուղղակի վերջին մի քանի օրը ձյուն էր եկել, դա էր խանգարում։ Պարարտանյութը շուկայում արդեն կա վաճառքի, ում որ պետք է պարարտանյութ, շուկայից գնում է։ Կա 2 տեսակի պարարտանյութ՝ ռուսական և վրացական արտադրության, մոտավորապես 7300 դրամ ռուսականն է, մոտ 6800-ից 7 հազար՝ վրացականը։ Հիմա արվում է գարնանացան, խոսքը գարու մասին է, հիմա գարնանացան գարու ցանքն են կատարում և դաշտը նախապատրաստում են կարտոֆիլի»,- ասաց համայնքապետը։

Հարցրինք՝ պետության կողմից չկա՞ սուպսիդավորում, նախկինում «պարարտանյութ գրվելու» գործընթաց կար, երբ շուկայականից համեմատաբար էժան գներով պարարտանյութ էր տրամադրվում գյուղացիներին․

«Տարբեր սերմանբուծարանների կողմից առաջարկներ են եղել գյուղացիներին, մենք կապ ենք հաստատում գյուղացիների և սերմնաբուծարանների միջև, եթե կարիք են ունենում, ձեռք են բերում։ Այն ժամանակ, երբ պարարտանյութն ու դիզվախելիքը սուբսիդավորվում էր, մարդիկ ցուցակագրվում էին համայնքապետարանում, բայց քանի որ հիմա չկա սուբսիդավորում, ազատ վաճառք է, տաբեր տեղերից ձեռք են բերում։ Հիմնականում կարողանում են ձեռք բերել, մենք էլ ենք աջակցում, կապ ենք հաստատում  գյուղացիական տնտեսությունների և նմանատիպ կազմակերպությունների հետ»,- ասաց Հովեյանը։

Կապվեցինք նաև Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի համայնքապետ Արկադի Գրիգորյանի հետ, նա ևս նշեց, որ ձյան պատճառով աշխատանքները առժամանակ դադարեցվել են, համայնքապետը նույնպես նշեց, որ պետության կողմից այս տարի սուբսիդավորում չի եղել, համենայն դեպս ինքն այդ մասին տեղյակ չէ․

«Մի 2 օր առաջ մի 20 սմ ձյուն եկավ, ժողովուրդը սկսել էր, ժամանակավորապես դադարեցվեց։ Ցանում ենք գարի, գազար, կատոֆիլ  և այլն։ Սուբսիդավորում չկա երևի, շուկայական արժեքը մոտ 7 հազարին մոտ վերացականն է, 8 հազարին մոտ՝ ռուսականը։ Հիմնականում մենք ենք գյուղացիներին օգնում, կազմակերպությունների հետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերում, գյուղացիները մեզ մոտ մուծումները անում են, ինչ-որ բանով օգնում ենք գյուղացիներին։ Սերմնացուի մասով՝ որը ունի, որը գնում է, տարբեր է, ինչ վերաբերում է տեխնիկային, ապա այդ առումով խնդիր չկա, մեր համայնքը տեխնիկապես հագեցած է, վառելիքն էլ դե վերջերս էժանացել է»,- ասաց Գրիգորյանը։

«Այ ցավդ տանեմ, աշխատանքները վաղուց են սկսվել, հիմնականում այգեգործություն է, էտել-մետել, ամեն ինչ արել են, եղանակներն էլ․․․  տեսնում եք ինչ է։ Անում են, էնպես չէ, որ ժողովուրդը չի անում, ապրել է պետք։ Վարուցանք էլ ենք անում, հիմա յոնջան է, կուկուրուզ- մուկուրուզներ, տարբեր բաներ։ Պարարտանյութը առնում են, բայց, իհարկե, որ կողքից օգնություն լինի, շատ լավ կլինի, սերմացույի սուբսիդավորում չկա, տեխնիկա էլ չունենք գյուղում ընդհանրապես, դիզվառելիքի կարիք չունենք, դսի տեխնիկան է գալիս՝ հարևան գյուղերից, գալիս իրենց փողն առնում, գնում են»,- ասաց համայնքապետը։

Հարցրինք՝ գյուղացիների ձեռքին փող կա՞, կարողանո՞ւմ են տեխնիկայի համար վճարել, և ինչքան արժեք այդ ծառայությունը․

«Նորմա գոյություն ունի, հարմարացնում, գները պայմանավորվում անում են։ Օրինակ 1 հեկտար վարը 40 հազար է, վառելիքի գինը իջել է, կարող է մի քիչ էժան անեն։ Մենք էդքան շատ վարելահողեր չունենք, մյուս գյուղերի նման չէ, որ հեկտարներով վարելահողեր ունենք, մեր գյուղը դաշտերով 200 հեկտար է։ Որը՝ վարկով, որը՝ պարտքով՝ հայկական տարբերակներով գտնում  տալիս են գումարը․․․ յոլա։ Էսօր ո՞վ փող ունի, բոլորն էլ նույն կարգավիճակն են , ես էլ, դու էլ, մնացածն էլ, առողջ մնացեք, վիրուսներից հեռու մնացեք»,- ասաց Ղազարյանը։