Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագիր կնքելուն․ Ալիև

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագիր կնքելուն․ Ալիև

Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան երբևէ մոտ են այս խնդրի լուծմանը (խաղաղության պայմանագրի ստորագրում), ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, որ Բաքուն ու Երևանը նույնիսկ չէին կարողանում համաձայնության գալ Մադրիդյան սկզբունքների շուրջ, իսկ այն ժամանակ նույնիսկ խաղաղության պայմանագրի նախագիծ չկար. 

«Այժմ դա (նախագիծը) կա։ Մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը: Մեզ մնում է միայն մանրամասները մշակել: Բայց, իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք»։