«Կախ գլուխ կատարածուից» ի՞նչ էիք սպասում․․․

«Կախ գլուխ կատարածուից» ի՞նչ էիք սպասում․․․

Եվ լավ է, որ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումը չեղարկվել է։ Լավ է այն առումով, որ տավուշցիներն իզուր ժամանակ չեն վատնի կախ գլուխ  կատարածուի հետ «չանա թակելուց»։ Ժամանակին մեր մեծերն ասել են՝ պետք է զգուշանալ համեստ թվացող, գլուխը կախ , միապաղաղաղ ձայնով խոսող, հլու- հնազանդ մարդուց։  Գյուղերում նման մարդուն ասում են՝ ի՜նչ կոտը կախ մարդ է․․․Այդպես անճար, գլուխը կախ կարող է լինել միայն այրի կինը, երբ միջոց չունի երեխեքին պահի։ Նիկոլ Փաշինյանին այ հենց այդպիսի կախ գլուխ կախ ծառայողներ  էր պետք, որ ձայնը չբարձրանար, ստվերում մնար ու ծրագրի կատարման պատասխանատվությունը վերջում դներ նրա ուսերին։ Դե մարդիկ կասեն՝ էս խեղջ մարդը ի՞նչ անի, ձեռքովը ինչ եկել, արել է, նա էլ հո Նիկոլը չի՞։ 

Ժամանակն է հասկանալու, որ իշխանության մեջ բոլորը Նիկոլի կախ գլուխներն են։ Նրանցից պետք չէ բան պահանջել։ Պահանջը մի մարդուց պիտի լինի։ Մյուս կողմից հանդիպումը չկայանալու լավն այն է, որ վերջապես հասկացաք, թե Մհերի հետ ովքեր են հանդիպում կառավարության շենքում։  Այն, որ անընդհատ գրում էինք, որ սահմանամերձ շրջանների վարչական տարածքների ղեկավարներին արյուն- քրտինքով, կռվով – դավով Նիկոլն իր կախ գլուխներին է նշանակում, որ հետո հեշտ հանձնի հողերը, քարկոծում էիք։ Դե հիմա թող ձեր վարչական շրջանի ղեկավարները՝ քավորով, բանով գնան ու Մհերի հետ որոշեն, թե ոնց անեն, որ ձեզ մեկ- մեկ լռեցնեն։ Լավ խոսք կա՝ որ գողը տնից է լինում, եզը երդիկից են հանում։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 22-ին կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Չեղարկվել է Տավուշում կայանալիք հանդիպումը։