Սահմանադրական փոփոխությունների ստարտը տրված է. Կարեն Քոչարյան

Սահմանադրական փոփոխությունների ստարտը տրված է. Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ուղիղ 25 տարի առաջ այս օրերին վարչապետ Արմեն Սարգսյանը Լոնդոնից հրապարակեց իր հրաժարականի տեքստը: Դրանից մի քանի օր հետո նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ՀՀ վարչապետ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը:

Եվս մեկ տարի անց հրաժարական տվեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ոչ մի նամյոկ չեմ տալիս... պարզապես որպես հին մարդ վերհիշեցի մեր ոչ վաղ անցյալի պատմությունը:

Հ.Գ. Սահմանադրական փոփոխությունների ստարտը տրված է...»:

Կարեն Քոչարյան