Չինացի լրտեսների են բացահայտել 

Չինացի լրտեսների են բացահայտել 

Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում բացահայտվել են հինգ ենթադրաբար չինացի լրտեսներ։ Համաձայն առկա տեղեկատվության, բրիտանացի իրավապահները լրտեսության մեղադրանք են ներկայացրել 32-ամյա  եւ 29-ամյա երկու տղամարդու, նրանց մեղադրելով Չինաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ։ Համաձայն մեղադրանքի, նրանք լրտեսական գործունեություն ծավալել են 21-23 թթ։

Չինական հատուկ ծառայություններին փոխանցած նրանց տեղեկությունները կարող էին վնասել բրիտանական ազգային անվտանգությանը եւ օգտակար լինել հակառակորդ երկրի համար։ Մեղադրյալներից մեկը, հայտնի է, որ նախկինում եղել է բրիտանական խորհրդարանում Պահպանողականների կուսակցության կողմից ներկայացված փորձագետ։ Լրտեսության մեջ կասկածվողները կալանավորվել են այս տարվա մարտին։ Գերմանիայում նույն օրը երկու տղամարդու եւ մեկ կնոջ են կալանավորել, ովքեր նույնպես կասկածվում են Չինաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ։ Նրանք կարողացել են հայթայթել նավերի շարժիչների տեխնոլոգիայի մասին մանրամասն տեղեկություններ, ինչպես նաեւ ձեռք բերել հատուկ տեսակի լազեր, որի արտահանումն արգելված է։