Հարկավոր է ամրապնդել ՀԱՊԿ անդամ պետությունների քաղաքական գործակցությունը․ Ալեքսանդր Լուկաշենկո

Հարկավոր է ամրապնդել ՀԱՊԿ անդամ պետությունների քաղաքական գործակցությունը․ Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ ամրապնդման համար հարկ է, որ կազմակերպության անդամ պետությունները ավելի սերտ համագործակցեն քաղաքական ոլորտում, կատարելագործեն խորհրդակցությունների մեխանիզմն ու իրենց դիրքորոշումներում լինեն միասնական։

«Ինչ է պետք անել ներկա իրավիճակում ՀԱՊԿ ամրապնդման համար։ Կարծում եմ, որ առաջին հերթին պետք է կատարել հետեւյալ քայլերը՝ ուժեղացնել քաղաքական գործակցությունն ու անդամ պետությունների կոորդինացիան, հարկավոր է կատարելագործել արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով խորհրդակցությունների մեխանիզմը եւ ավելի հաճախ հանդես գալ ՀԱՊԿ անունից միջազգային հարթակներում, որպեսզի կազմակերպության ձայնն ու դիրքորոշումը լինի տեսանելի եւ լսելի։ եւ այդ ձայնը եւ դիրքորոշումը պետք է լինի միասնական, ինչպես որ Արեւմուտքում է»,- ասել է Լուկաշենկոն։