Կառավարությունն ու իշխանությունները պետք է այս պահին պատասխանեն առնվազն հետևյալ 3 հարցերին

Կառավարությունն ու իշխանությունները պետք է այս պահին պատասխանեն առնվազն հետևյալ 3 հարցերին

Իրավաբան Աբգար Քլյանը գրել է․

«Կառավարությունն ու իշխանությունները պետք է այս պահին պատասխանեն առնվազն հետևյալ 3 հարցերին։
1) Արտակարգ դրության ժամանակ ի՞նչ սոցիալական միջոցառումներ են ձեռնարկելու՝ մարդկանց հորդորելով նստել տանը։
Մասնավորապես արդյո՞ք դադարեցվելու են կոմունալ վճարների (հոսանք,գազ, ջուր և այլն) գանձումները բնակչությունից։
2)Պարապուրդի ընթացքում պետությունը արդյո՞ք եվրոպական երկրների օրինակով նպաստներով ապահովելու է բնակչությանը, երբ կոչ է անում նստել տանը չհաճախել աշխատանքի։
3)Արդյոք լինելու են անվճար տրամադրվող առաջին անհրաժեշտության ապրանքներ։
Բնակչությունը հսկայական պարգևավճարներ չի ստացել ի տարբերություն տարբեր պաշտոններ զբաղեցնող սուբյեկտների և եկամուտների կուտակում չի արել, ուստի պետությունը առնվազն պետք է բնակչությանն այս ընթացքում ազատի Կոմունալ վճարներ կատարելու պարտականությունից և սոցիալական հստակ ծրագրեր իրականացնի»։