Չարենցավանում դպրոցականները ճանապարհ են փակել (տեսանյութ)

Չարենցավանում դպրոցականները ճանապարհ են փակել (տեսանյութ)
Ինչպես [տեղեկացրել ենք](https://www.hraparak.am/posts/5be912d2cdd1fe19e00f6622/%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%A4%D5%B8%D6%82%D5%AC-%D5%B9%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%81%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%AB-n3-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A5%D5%B6%D6%81-%D5%BF%D5%B6%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%A8-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9), այսօր Չարենցավանի թիվ 3 դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները գործադուլ և դասադուլ են սկսել: Նրանք պահանջում են իրենց դպրոցի տնօրեն Լուսինե Կարապետյանի վերադարձը՝ չընդունելով նորընտիր տնօրեն Աննա Բալյանին: Այս պահին նրանք բողոքի երթ են անցկացնում Չարենցավանի փողոցներով՝ տեղ-տեղ փակելով ճանապարհները:



Երթն ուղեկցող ոստիկաններն էլ հորդորում են երթն անցկացնել առանց երթևեկությանը խոչընդոտելու: Ցուցարարները երթի ընթացքում վանկարկում են՝ Բալյան, հեռացիր, կամ՝ Կարապետյան, Կարապետյան: Կազմակերպիչներից մեկը որոշեց կանոնակարգել վանկարկումների հարցը. «Երեխեք ջան, ինչ անում ենք, անում ենք միասին, ուրեմն որոշում ենք՝ երկու հատ ծափ, հետո՝ Կարապետյան: Գնացինք»:



Խնդրի մանրամասներին կանդրադառնանք ավելի ուշ:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**