Ասել է, թե որտեղ է մարդասպանը

Ասել է, թե որտեղ է մարդասպանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում ձերբակալված 18 անձանցից մեկը, որը կասկածվում է ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության մեջ, հանդիսանում է լրագրողի մարդասպանը։ Այս մասին հայտնում է Daily Sabah պարբերականը։



Նախագահ Էրդողանը մանրամասնել է, որ սաուդյան իշխանություններին հայտնի է, որ լրագրողի սպանության նախօրեին Ստամբուլ ժամանած 15 մարդկանց մեջ է եղել նաեւ մարդասպանը։ Հենց այդ մարդիկ են, որոնք մաս են կազմում արդեն հայտնի 18 ձերբակալվածների։ «Նրանք հստակ գիտեն, թե ով է սպանել Հաշուքջիին եւ որտեղ է նրա դիակը։ Սաուդյան Արաբիան կարող է իմանալ այդ մասին՝ ստիպելով, որ այդ 15-ը խոսեն»,- մասնավորապես ասել է Էրդողանը։ Միաժամանակ նաեւ նա ասել է, որ թուրքական կողմի տրամադրության տակ եղած աուդիոձայնագրությունները նա փոխանցել է Սաուդյան Արաբիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներին։