Ուկրաինայի Գլխավոր դատախազը հրաժարական է տվել

Ուկրաինայի Գլխավոր դատախազը հրաժարական է տվել
Ուկրաինայի Գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել այդ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյին։ Այս մասին հայտնում է «Украинские новости»-ն։ Հրաժարականի լուրը հաստատել է նաեւ Ուկրաինայի նախագահի խոսնակ Լարիսա Սարգանը։ «Այո, նա հրաժարականի դիմում է ներկայացրել»,- ասել է Սարգանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Կիեւի քաղաքական եւ հասարակական շրջանակներում դեռեւս սպասողական դրություն է եւ այս հրաժարականին չեն շտապում արձագանքել։