Ներամերիկյան գործընթացներին ռուսական միջամտության գործով կհարցաքննեն նաեւ նախկին մարմնավաճառին

Ներամերիկյան գործընթացներին ռուսական միջամտության գործով կհարցաքննեն նաեւ նախկին մարմնավաճառին
Ամերիկյան ընտրական գործընթացներին ռուսական միջամտության գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը կրկնակի հարցաքննության է կանչել նախկին մարմնավաճառ Քրիստին Դեւիսին, ով հայտնի է որպես «Մադամ Մանհեթեն» անունով։



Այս մասին հայտնում է [CNN](https://edition.cnn.com/2018/08/10/politics/mueller-investigation-kristin-davis-grand-jury/index.html) հեռուստակայանը։



Ըստ հաղորդման, դեռեւս պարզ չէ, թե Քրիստին Դեւիսը ինչ կապ կարող է ունենալ ռուսական միջամտության գործի հետ, սակայն նաեւ նշվում է, որ նա սերտ հարաբերություններ է ունեցել Թրամփի նախկին օգնական Ռոջեր Սթոունի հետ։ Ինֆորմացիա չկա նաեւ, թե նախորդ հարցաքննության ժամանակ ինչ է քննարկվել եւ ինչ է ասել «Մադամ Մանհեթենը»։ Հայտնի է միայն, որ Քրիստին Դեւիսը ցուցմունք կտա երդվյալ ատենակալների առաջ։ Ռոջեր Սթոունն ավելի վաղ հայտարարել էր, որ նա որեւէ կապ չունի այդ գործի հետ եւ տեղյակ չէ իր եւ «Վիկիլիքսի» համագործակցությունից։