Էրդողանի երդմնակալության օրը հայտնի է

Էրդողանի երդմնակալության օրը հայտնի է
Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։



Նույն օրն էլ կհրապարակվի նոր կառավարության կազմը, որն ըստ Թուրքիայի նոր սահմանադրության, նշանակվում է նախագահի կողմից։



Հիշեցնենք, որ հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Էրդողանը հավաքել է քվեների 52,6 տոկոսը։