Հելսինկյան երկկողմ հանդիպմանը պետք է վերաբերվել պրագմատիկորեն․ Մարիա Զախարովա

Հելսինկյան երկկողմ հանդիպմանը պետք է վերաբերվել պրագմատիկորեն․ Մարիա Զախարովա
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք Պուտին-Թրամփ հանդիպմանը հարկ է վերաբերվել պրագմատիկորեն։



Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։



«Առհասարակ խորհուրդ եմ տալիս բոլորին չկիրառել այսպիսի տերմիններ՝ շրջադարձայն հանդիպում կամ շրջադարձ ու այսպես շարունակ։ Պարզապես առաջարկում եմ բավարար պրագմատիկությամբ վերաբերվել եւ այդ հանդիպումը գնահատել իրատեսության դիրքերից»,- ասել է Զախարովան։



Նա նաեւ նշել է, որ կողմերը պատրաստ են մի շարք երկկողմ տարբեր մակարդակների հանդիպումներ անցկացնել՝ ըստ օրակարգի պահանջների։