Վրաստանում նախատեսում են կրճատել նախարարների թիվը

Վրաստանում նախատեսում են կրճատել նախարարների թիվը
Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն, ով հավանաբար կղեկավարի Վրաստանի կառավարությունը Գեորգի Կվիրիկաշվիլու հրաժարականից հետ, ծրագրում է կրճատել նախարարների թիվը՝ 14-ից հասցնելով 11-ի։



Մամուկա Բախտաձեն, սակայն, չի նշել, թե մասնավորապես որ նախարարների մասին է խոսքը: Այս մասին հայտնում է Newsgeorgia.ge-ն։



Հիշեցնենք, որ վրացական քաղաքական մեծամասնություն «Վրացական երազանք» կուսակցությունը օրեր առաջ 36-ամյա Բախտաձեին առաջադրեց վարչապետի թեկնածու, երբ Գիորգի Կվիրիկաշվիլին թողեց պաշտոնը: Համաձայն վրացական Սահմանադրության՝ կուսակցությունը պետք է նոր կառավարության կազմը ներկայացնի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին մինչև հունիսի 20-ը, որից հետո յոթնօրյա ժամկետում նախագահը պետք է նոր կաբինետը ներկայացնի խոհրդարանի հաստատմանը: