ԱՄՆ-ում շներն հարձակվել են անցորդների վրա, 5 մարդ է տուժել

ԱՄՆ-ում շներն հարձակվել են անցորդների վրա, 5 մարդ է տուժել
ԱՄՆ Նյու-Յորքի Բրոնքսի շրջանում երկու կատաղած պիտդուլ տեսակի շներ հարձակվել են անցորդների վրա։ Տուժել է 5 մարդ։ Հետաքրքրականն այն է, որ շները իրենց տերերի հետ եղել են զբոսանքի դուրս եկած եւ նման վարքագիծը զարմացրել է անասնաբույժներին։ Այս մասին հայտնում է New York Post-ը մանրամասնելով, որ նկատելով 8 հոգանոց խմբի՝ շները փախել են տերերի եւ հարձակվել խմբի վրա։ Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ համապատասխան բուժօգնություն են ստացել, իսկ շներին տեղափոխել են Նյու-Յորքի կենդանիների խնամքի կենտրոն։