YouTube-ի աշխատանքում կան խափանումներ

YouTube-ի աշխատանքում կան խափանումներ
YouTube համաշխարհային ցանցի աշխատանքում նկատվել են խափանումներ աշխարհի տարբեր հատվածներում։ Այս մասին հայտարարել է Downdetector-ը, որը զբաղվում է գլոբալ համացանցային ռեսուրսների աշխատանքային խափանումների ուսումնասիրությամբ։



Բողոքների 59%-ը վերաբերել են տեսանյութերի դիտման ընթացքում տեղ գտած խափանումներին, 30%-ի մոտ խնդիրներ են առաջացել հենց կայքի հասանելիության հետ կապված, եւ եւս 10%-ը բողոքել են ավտորիզացիայի հետ կապված խնդիրներից։



Ավելի վաղ աշխատանքային տեխնիկական խնդիրներ էին առաջացել ամերիկյան Netflix սերվիսի հետ, որը հանդիսանում է ամենամեծ օնլայն կինոսրահներից մեկը։