Մայամիում սպանվել է 20-ամյա ռեփերը

Մայամիում սպանվել է 20-ամյա ռեփերը
Մայամիում, փողոցում սպանվել է ֆլորիդացի ռեփեր 20 ամյա XXXTentacion-ը։ Նրա իրական անունն է Ջասեյ Դուեյն Օնֆրոյ։ Այս մասին հայտնում է Stereogum-ը։ Ըստ հրապարակման, երիտասարդ ռեփերն իրեն մոտոցիկլ ընտրելիս է եղել, երբ ինչ որ մեկը մոտեցել է եւ գնդակահարել նրան։



Նշվում է, որ Օնֆրոյը դեռ նախորդ տարվա դեկտեմբերից տնային կալանքի տակ էր գտնվում։ Նրան մեղադրանք է առաջարկվել ընտանեկան բռնության, հղի կնոջ հանդեպ բռնություն կիրառելու եւ այլ դրվագներով, ներառյալ՝ վկաներին ահաբեկելը։ The Miami New Times-ը այս տարվա հունիսի սկզբին հրապարակել էր ընդարձակ հոդված՝ Օնֆրոյի կատարած իրավախախտումների վերաբերյալ։