Պենտագոնը հերքում է

Պենտագոնը հերքում է
Պենտագոնը հերքել է լուրերն այն մասին, որ Սիրիայում ամերիկյան զորքերն ավիահարվածներ են հասցրել կառավարական ուժերի դիրքերի վրա։ Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ սիրիական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Արեւմտյան կոալիցիային պատկանող ռազմական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Ալ-Բուքեմալի շրջանում գտնվող կառավարական ուժերի դիրքերի վրա։



«Դա չի եղել ԱՄՆ կամ կոալիցիայի հարվածը»,- ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Էնդրին Ռանկայն-Գալոուեյը։ Նշենք, որ սիրիական լրատվական միջոցները հաղորդել են նաեւ զոհերի մասին, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել։