Միացյալ Նահանգները փոփոխության է ենթարկել իր կիբերհրամանատարական ռազմավարությունը

Միացյալ Նահանգները փոփոխության է ենթարկել իր կիբերհրամանատարական ռազմավարությունը
Պենտագոնը փոփոխության է ենթարկել իր կիբերհրամանատարության ռազմավարությունը՝ հնարավոր համարելով ավելի «ագրեսիվ» մեթոդների կիրառությունը կիբերհարձակումների հակազդման համար։ Այս մասին հայտնում է New York Times պարբերականը՝ սեփական իրազեկ աղբյուրներին հղում տալով։



Ինչպես նշում է պարբերականը, Սիրիայում գտնվող ամերիկյան զորակազմը հետեւում է պաշտպանական կիբերհրամանատարական ռազմավարությանը՝ միայն հակազդելով ձեռնարկված կիբերհարձակումներին։ Նոր ռազմավարությունը թույլ է տալիս ամենօրյա կիբեր-ռեյդեր իրականացնել։



Մասնագետները նշում են, որ նոր ռազմավարությունը կարող է սրել Չինաստանի, Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունները, քանի որ ամերիկյան սեգմենտում հիմնական կիբերհարձակումները հենց այդ ուղղություններից են գալիս։