Օդեսային սպառնո՞ւմ է Դոնբասի սցենարը

Օդեսային սպառնո՞ւմ է Դոնբասի սցենարը
Կեւում հայտարարել են, որ ուկրաինական կենտրոնական իշխանությունները կորցրել են վերահսկողությունը Օդեսայի նկատմամբ, ընդ որում, այստեղ կենտրոնախույս գործընթացներն ընթանում են Դոնբասի սցենարով։



Այս մասին հայտարարել են Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները՝ դիմելով Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդին։ Գերագույն Ռադայի պատգամավոր Իգոր Լուցենկոն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մի քանի պատգամավորների կողմից ստորագրված դիմումն արդեն հասել է Ուկրաինայի ԱԱՊԽ քարտուղար Ալեքսանդր Տուրչինովին։



Դիմումի մեջ կոչ է արվել Տուրչինովին Օդեսայի խնդրով Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի հատուկ նիստ հրավիրել, քանի որ ահաբեկումները ուկրաինամետ ակտիվիստների հանդեպ տեղում արդեն նկատելի չափերի է հասել։