«Ռեստարտը» սպասում է ռեկտորի հայտարարությանը

«Ռեստարտը» սպասում է ռեկտորի հայտարարությանը
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ռեկտոր արամ Սիմոնյանը «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել։ ԵՊՀ «Ռեստարատ» նախաձեռնությունը հայտարարել էր, որ դադարեցնում է բողոքի ակցիաներն ու դասադուլերը՝ ռեկտորի առողջության վատթարացման պատճառով՝ նրան մաղթելով շուտափույտ առողջացում։



«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանից փորձեցինք ճշտել՝ չե՞ն պատրաստվում բողոքի ակցիաները վերսկսել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ռեկտորը կարծես թե առողջանում է։ Դավիթ Պետրոսյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ դեռևս չեն պատրաստվում սկսել բողոքի ակցիաները, սպասում են, թե ռեկտորը ինչպիսի հայտարարություն կանի։