Կհանդիպեն Պուտինն ու Մերկելը

Կհանդիպեն Պուտինն ու Մերկելը
Ռուսաստանն ու Գերմանիան, չնայած երկկողմ հարաբերություններում առկա նեգատիվ դրսեւորումներին, պահպանում են համատեղ տնտեսական հետաքրքրությունների մեծ բազա:



Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ այս տեսլականով են Սոչիում հանդիպելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:



Պեսկովը նաեւ նկատել է, որ Պուտինի վերընտրությունից հետո սա Պուտին-Մերկել առաջին հանդիպումն է լինելու: Ուշագրավ է այն, որ սպասվող հանդիպման օրակարգում գերակշռող են կոնկրետ տնտեսական նախագծերը՝ ներառյալ նաեւ Nord Stream 2 գազամուղի նախագիծը: