Հրդեհ ՌԴ Ուդմուրտիայի զորամասերից մեկում

Հրդեհ ՌԴ Ուդմուրտիայի զորամասերից մեկում
Հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Ուդմուրտիայի ինքնավար հանրապետության զորամասերից մեկում: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:



Ըստ հաղորդման, կրակը առաջացել է չոր խոտի վառվելու հետևանքով եւ արագ տարածվելով հասել զորամասի զինապահեստին: Հրդեհի վայրում բարուտի տակառներն են պայթում, ըստ տեղի արտակարգ իրավիճակների ծառայության հավաստիացման: Պայթունների շառավիղը կազմում է 20-25 մետր: Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 300 հեկտար:



Ուդմուրտիայում հայտարարվել է արտակարգ դրություն: Հրդեհի շրջանից 79 երեխա տեղափոխվել է Իժեւսկի զորամաս: