Կոչ են արել Կիեւին ռմբակոծել Ղրիմյան կամուրջը

Կոչ են արել Կիեւին ռմբակոծել Ղրիմյան կամուրջը
Ամերիկյան պահպանողական Washington Examiner պարբերականի վերլուծաբան Թոմ Ռոգանը նույն պարբերականում հրապարակած իր հոդվածում կոչ է արել Ուկրաինային ռմբակոծել նորաբաց Ղրիմյան կամուրջը, որը թերակղզին կապում է ցամաքային Ռուսաստանի հետ՝ շրջանցելով Ուկրաինան եւ տարեկան ավելի քան մեկ միլիարդ ռուբլու վնաս պատճառելով ուկրաինական տնտեսությանը:



Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ հոդվածը հենց այդպես էլ վերնագրված է՝ «Ուկրաինան պետք է ռմբակոծի Պուտինի Ղրիմյան կամուրջը» եւ լույս է տեսել մեկ օր անց Ղրիմյան կամուրջի բացման արարողությունից, որին մասնակցել է նաեւ Ռուսաստանի նախագահը:



Ռոգանի կարծիքով՝ տեղի ունեցածը նողկալի վիրավորանք է, որը հասցվել է ուկրաինացի ժողովրդին: Հոդվածում նաեւ նշվում է, որ այս ամենից հետո սրացումը Արեւելաուկրաինական հակամարտության գոտում անխուսափելի է: