Հայաստանի մայրաքաղաքը հանդարտվեց, իսկ ինչ կլինի հետո. Washington Post

Հայաստանի մայրաքաղաքը հանդարտվեց, իսկ ինչ կլինի հետո. Washington Post
Շաբաթներ տեւած աղմկոտ բողոքի ակցիաներից հետո, որոնք տեղի էին ունենում Հայաստանի մայրաքաղաքում, Երեւանի փողոցները անակնկալ կերպով հանդարտվեցին հինգշաբթի օրը, եւ իշխող կուսակցությունը հաստատեց, որ կաջակցի ընդդիմության առաջնորդին դառնալու երկրի վարչապետն արդեն հաջորդ շաբաթ: Ցույցերը դադարեցին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը որոշեց զիջել: Սակայն այս գործարքը թույլ է տալիս Հանրապետական կուսակցությանը պահպանել իր մեծամասնությունը պառլամենտում՝ ենթադրելով, որ նախկին սովետական երկրում իրական փոփոխությունները, երկիր, որը չունի ելք դեպի ծով եւ հանդիսանում է ռուսների ռազմավարական դաշնակիցը, դեռեւս հեռու ապագայում կնշմարվեն:



Շատ ցուցարարներ դեռեւս կասկածամտորեն են վերաբերվում հանրապետականների հայտարարությանը: Այս մասին գրում է** Washington Post **պարբերականը՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին երկու-երեք օրերի զարգացումներին:



Շատ ցուցարարներ կարծում են, որ պարզապես դժգոհությունների գոլորշին արձակվեց, իսկ հանրապետականները կմնան իշխանության եւ հին համակարգը չի փոխվի, մինչդեռ հանրապետականների փոխնախագահ Արմեն Աշոտյանը **Associated Press**-ի հետ զրույցում հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են դառնալու ընդդիմություն: «Մենք երկու չափանիշ ունեինք ցանկացած թեկնածուի աջակցելու համար։ Առաջինը՝ դա անհրաժեշտ ստորագրությունների շեմն էր։ Երկրորդը՝ հանգստացնել իրավիճակը փողոցներում, չարգելափակել միջպետական ճանապարհները, օդանավակայանները եւ այլն։



Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը բավարարում է այս չափանիշներին»,-նշել է նա՝ հավելելով, որ Փաշինյանի կաբինետի հետ իր անձնական կարծիքով համագործակցության եզրեր չկան։