Երեւանյան բողոքի ցույցերի մասին պատմող լուսանկարը հայտնվել է The Sydney Morning Herald-ում

Երեւանյան բողոքի ցույցերի մասին պատմող լուսանկարը հայտնվել է The Sydney Morning Herald-ում
Հեղինակավոր ավստրալական ամսագիր The Sydney Morning Herald-ը հրապարակել է իր լավագույն լուսանկարների շարքը ամբողջ աշխարհից, որոնց մեջ հայտնվել է նաեւ Երեւանյան մետրոյում արված լուսանկարներից մեկը, որը պատմում է Հայաստանում վերջին օրերին ծավալվող քաղաքացիական անհնազանդության գործողությունների մասին:



Լուսանկարում պատկերված է, թե ինչպես ցուցարարները փակում են մետրոյի վագոնի դռները, որպեսզի արգելափակեն ստորգետնյա հանրային այդ տրանսպորտի աշխատանքը եւ ինչպես ոստիկանները փորձում են արգելել դա: Լուսանկարի հեղինակն է PAN Photo գործակալության լուսանկարիչ Կարո Սահակյանը: Նկարին կից նաեւ համառոտ բացատրական տեքստ է կցված Երեւանյան զարգացումների մասին: The Sydney Morning Herald-ի լավագույն լուսանկարների շարքում լուսանկարներ են հայտնվել նաեւ Կուբայից, Պուերտո-Ռիկոյից, Իտալիայից, ԱՄՆ-ից եւ Շվեյցարիայից:



Մեկ այլ լուսանկարում, որն արվել էր Հնդկաստանում, պատկերված է հնդիկ կին, ով ձեռքում վառված մոմ էր բռնել, իսկ ձեռքին թուղթ` «Anger» (զայրույթ) մակագրությամբ: Այս լուսանկարով էլ ցանկացել են աշխարհի ուշադրությունը հրավիրել հնդիկ կանանց հանդեպ իրականացվող սեքսուալ բռնությունների հիմնախնդրին: .