Կրեմլում ուշի ուշով հետեւում են Երեւանում ծավալվող զարգացումներին. Դմիտրի Պեսկով

Կրեմլում ուշի ուշով հետեւում են Երեւանում ծավալվող զարգացումներին. Դմիտրի Պեսկով
Ռուսաստանն ուշի ուշով հետեւում է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:



Ինչպես փոխանցում է TACC լրատվական գործակալությունը, Պեսկովը մանրամասնել է, որ չափազանց կարեւոր է այն, որ ամեն ինչ ընթանում է օրինականության շրջանակներում:Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին: Պեսկովը նաեւ մանրամասնել է, որ Պուտինն ու Սարգսյանը նաեւ հեռախոսազրույց են ունեցել: