Արտահերթ ընտրություններ՝ Թուրքիայում

Արտահերթ ընտրություններ՝ Թուրքիայում
Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է,որ կառավարությունը ողջունում է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին նրա առաջարկությունը: «Դրանք տեղի կունենան 2018թ. հունիսի 24-ին»,- Թուրքիայի նախագահի խոսքերը մեջբերել է «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը: Ընդ որում, միաժամանակ տեղի կունենանան նախագահի եւ խորհրդարանի ընտրություններ: