ԱՄՆ-ն Սիրիա է ուղարկում երկրորդ ավիակիր ռազմանավը

ԱՄՆ-ն Սիրիա է ուղարկում երկրորդ ավիակիր ռազմանավը
Առաջիկա մի քանի օրերի ընթացքում Միջերկրականի ավազան կարող է մուտք գործել ամերիկյան եւս մեկ ավիակիր ռազմանավ, ի լրումն արդեն Սիրիայի ափերի մոտ գտնվող USS Donald Cook ռազմանավի առկայության: Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը:



Երկրորդ ավիակիրը, ըստ հաղորդման, USS Porter-ն է: Նշվում է, որ երկու ռազմանավերից կարելի է հարվածել Սիրիայի ցանկացած կետին:



Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական կործանիչները թռիչքներ իրականացնելիս չափազանց մոտեցել էին USS Donald Cook-ին: