Հրապարակվել է սերիական մարդասպանի դիակիզումից առաջ արված վերջին լուսանկարը

Հրապարակվել է սերիական մարդասպանի դիակիզումից առաջ արված վերջին լուսանկարը
Սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի դիակիզումը տեղի է ունեցել շաբաթ օրը: Քաղաքացիական հոգեհանգստին ներկա է եղել երեսուն մարդ` բարեկամները, ընկերները եւ թոռը` Ջեյսոն Ֆրիմենը, ում էլ տվել են Մենսոնի դին` դատարանի վճիռով: Հուղարկավորությունը տեղի է ունեցել Կարիֆորնիա նահանգի Պորտերվիլ քաղաքի սգո սրահներից մեկում:



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-12/29003623_341934492983831_468923858_n.jpg?_nc_cat=0&oh=dbe2e738294dc558719c2670f1f424c2&oe=5AB37A85)



Վավերագրական ֆիլմի համար, ինչպես հայտնում է TMZ-ն, ողջ հուղարկավորությունը նկարահանվել է: Դիակիզումից հետո նրա աճյունափոշին շաղ են տվել անտառում: Հիշեցնենք, որ Մենսոնը մահացել էր բանտում անցյալ տարի նոյեմբերին, որտեղ կրում էր ցմահ բանտարկությունը: Նա արդեն 83 տարեկան էր:



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-12/29020060_341934476317166_1479735630_n.jpg?_nc_cat=0&oh=e608180cf24434e0b91585e5767bcb2f&oe=5AB34C33)



Նշենք, որ Մենսոնը մասնակցել է մի քանի արյունոտ հարձակումների եւ սպանությունների: Նա մեղավոր է ճանաչվել նաեւ կինոռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ` մոդել եւ դերասանուհի Շերոն Թեյթի սպանության մեջ:



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-12/28908275_341934479650499_396213592_n.jpg?oh=f3a3e230ffd744515dbefebe525986ac&oe=5AB321F1)