Ազատ Արշակյանին տեղափոխել են հիվանդանոց

Ազատ Արշակյանին տեղափոխել են հիվանդանոց
Այսօր ծանր վիճակում շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել քաղաքական գործիչ, սովետական շրջանի քաղբանտարկյալ Ազատ Արշակյանին։ Նա սրտի տագնապ է ունեցել։ Իսկ նախկինում ինֆարկտ և վիրահատություն է տարել։ Նրան տեղափոխել են Նորքի սրտաբանական կլինիկա։ Այժմ զոնդավորում է անցնում, որպեսզի հասկանան, թե ինչ բժշկական միջամտության կարիք կա։