Որքան գումար է պահանջել Թիկնիզյանը. տրանսֆերը ձախողվել է

Որքան գումար է պահանջել Թիկնիզյանը. տրանսֆերը ձախողվել է

Գրել էինք, որ Ֆուտբոլային գործակալ Անտոն Սմիրնովը երեկ տեղեկացրել էր, որ Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ու Մոսկվայի «Լոկոմոտիվը» փոխհամաձայնության են եկել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի հարցում։ Այսօր սակայն ռուսական մարզական պարբերականներում հրապարակումները չեն դադարում այն մասին, որ տրանսֆերը ձախողվել է:

Տարբեր հրապարակումների համաձայն՝ Թիկնիզյանի տեղափոխությունը ձախողվել է ֆուտբոլիստի վարձատրության պայմանների պատճառով: Թիկնիզյանն, ով «Լոկոմոտիվ»-ում ստանում է 500 հազար եվրո աշխատավարձ, Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ից պահանջել է 2 միլիոն եվրո աշխատավարձ: Կողմերը չեն հասել ընդհանուր հայտարարի: