Հրաձգության Հայաստանի տարիքային հավաքականները մրցում են Եվրոպայի առաջնությունում

Հրաձգության Հայաստանի տարիքային հավաքականները մրցում են Եվրոպայի առաջնությունում
Հայ հրաձիգները Հունգարիայի Գյոր քաղաքում շարունակում են մրցելույթները Եվրոպայի առաջնությունում (10 մ հեռավորություն): Հայաստանի պատանիների հավաքականը մասնակցում է նաեւ երիտասարդների առաջությունում: Երեկ հանդես եկած մեր հրաձիգները չեն հաղթահարել որակավորման փուլը:



ՀԱՕԿ-ի լրատվության ծառայությունից տեղեկանում ենք, որ օդամղիչ ատրճանակ տղաների վարժությունում Զավեն Իգիթյանը, խոցելով 568 միավոր, զբաղեցրել է 14-րդ տեղը, իսկ Բենիկ Խլղաթյանը 567 միավորով 17-րդն էր:



Օդամղիչ հրացան խառը թիմային վարժությունում Հայկ Բաբայանն ու Ալլա Պողոսյանը խոցել են 823,7 միավոր ու գրավել 18-րդ տեղը:



Կանանց վազող թիրախ՝ խառը վազքում Լիլիթ Մկրտչյանն 8-րդն էր՝ խոցած 370 միավորով: