Դոնբասում ուկրաինացի 4 զինծառայող է զոհվել. Նրանց սպանության մեջ կասկածում են ծառայակիցներին

Դոնբասում ուկրաինացի 4 զինծառայող է զոհվել. Նրանց սպանության մեջ կասկածում են ծառայակիցներին
Կիևը հայտարարել է Դոնբասում ծովային հետևակի իր 4 զինծառայողի սպանության մասին: Հայտարարությունը հրապարակվել է «Հակաահաբեկչական գործողության» մամլո կենտրոնի ֆեյսբուքյան էջում:



Նշվում է, որ զինվորականների դիակները հայտնաբերվել են այն շինության մեջ, որտեղ նրանք բնակվել են ժամանակավորապես: Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են:



Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով նրանց գնդակահարել են ծառայակիցները:



« Պաշտպանության առաջին գծում , Շիրոկինո բնակավայրից ոչ հեռու, Ուկրաինայի ԶՈւ 4 զինծառայողների սպանության փաստ է արձանագրվել: Սպանվածների մարմինների վրա առկա են հրազենային վերքեր, իսկ այն տարածքում, որտեղ նրանք գտնվել են, հայտնաբերվել են հանցագործությունը թաքցնելու նշաններ (շինությունը հրդեհելու և պայթցնելու)»,- հայտարարել է գլխավոր դատախազ Անդրեյ Լիսենկոն:



Իրավապահները հաստատել են ծառայակիցների սպանությանը երկու այլ զինծառայողի մասնակցությունը, որոնք այժմ ձերբակալված են: