Որքա՞ն ներդրում է կատարվել վարչապետի կոչից հետո

Որքա՞ն ներդրում է կատարվել վարչապետի կոչից հետո
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա հիշեցրեց, որ վարչապետը մեկ տարի առաջ կոչով դիմել էր Սփյուռքին, որ գան և ներդրումներ անեն Հայաստանում։ Հիմա մեկ տարին լրացել է, և Մարուքյանին հետաքրքրում էր, թե որքանով է այս մեկ տարվա ընթացքում Սփյուռքն արձագանքել այդ կոչին և ինչ ներդրումներ են արվել Հայաստանում։



Կարապետյանը հաստատեց, որ ինքն իսկապես նման կոչ է արել մեկ տարի առաջ։ «Կոչին արձագանքել են և ինչքան են արձագանքել, մենք վիճակագրությունը Ձեզ կներկայացնենք այս ամսվա ընթացքում։ Փետրվար ամսվա մեջ բոլոր նախարարությունները տալու են հաշվետվություն, իսկ այն թվերը, որոնք ես եմ հայտարարել՝ 830-840 միլիոնի ներդրումային ծրագրեր, այս պահին մենք ամփոփած դա ունենք, և բոլոր ծրագրերը, որոնք մենք հայտարարել ենք՝ 856 միլիոն, եթե հիշողությունս չի դավաճանում, իրագործվել է, որից 580 միլիոնը մասնավոր սեկտորից է, նաև ամփոփված են տարածքային կառավարման նախարարության տվյակները՝ մարզերի վիճակագրությունը, եթե չեմ սալվում, 190 միլիարդ էր, որը այդ 856 միլիոնիդ դուրս։ Մնացած տվյալները ձեզ նախարարությունները և ԱՎԾ-ն կներկայացնեն»-ասաց Կարե Կարապետյանը։



Մարուքյանը խնդրեց կոնկրետ օրինակներ ներկայացնել, նաև խնդրեց գնահատական տալ ԱՄՆ-ի կողմից վերջին հայտնին սանկցիաների մասով, որովհետև, ըստ նրա, հիմնական ներդրումները, որոնք ակնկալվում էին իր կոչից հետո, կարծես թե ՌԴ-ից էին գալու։ Վարչապետը նշեց, որ նախ բոլոր ներդրումները Ռուսաստանից չեն։ Հետո հրապարակեց թվային տվյալներ, թե որքանով է աճել արտահանումն ու ներկրումը։ Օրինակների մասով էլ նշեց՝ բազմաթիվ են․ «Ջերմոցներ, սառնարաններ, վերամշակվող ձեռնարկություններ․․․ ցուցակ առ ցուցակ Ձեզ կտանք»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**