Ֆուտբոլի աշխարհի գավաթը հասավ Հայաստան (տեսանյութ, լուսանկար)

Ֆուտբոլի աշխարհի գավաթը հասավ Հայաստան (տեսանյութ, լուսանկար)
Քիչ առաջ Ազատության հրապարակում ցուցադրվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը։ Գավաթը աշխարհով մեկ շրջում է ֆոտբոլի աշխարհի ատաջնությունից մեկ տարի առաջ։



Այն արդեն հասցրել է ցուցադրվել տարբեր երկրներում։ Հիմա հերթը Հայաստանինն է։ Նշենք, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության իսկական գավաթը առաջին անգամ է Հայաստնում։ Այն պատրաստված է մաքուր ոսկուց և կշռում է 6 կիլոգրամ։ Պահվում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում գտնվող թանգարանում։



Քիչ առաջ այն ցուցադրության հանեց ֆրանսիացի ֆուտբոլիստ, 1998-ի աշխարհի չեմպիոն Քրիստիան Կարամբոն։