ԱՄՆ-ում կարեւորում են Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունները

ԱՄՆ-ում կարեւորում են Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունները
Միացյալ Նահանգներում չափազանց կարեւոր են համարում երկկողմ հարաբերությունների վիճակը Չինաստանի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Առեւտրի պալատը: Ըստ հաղորդման, Միացյալ Նահանգների համար չափազանց կարեւոր է առեւտրա-տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը Պեկինի հետ: Ըստ ԱՄՆ Առեւտրի պալատի անցկացրած ուսումնասիրությունների, ամերիկյան ընկերությունների 70%-ը կարեւորել են քաղաքական նորմալ հարաբերությունները Չինաստանի հետ, քանի որ պատրաստվում են բիզնես գործունեություն ծավալել այդ երկրում: Նույն հայտարարության մեջ ասվում է, որ երկկողմ առեւտրային հարաբերություններում դեռեւս պահպանվում է որոշակի դիսբալանսը, եւ դեռ հայտնի չէ, թե այն ինչպես է հնարավոր շտկել: Նշվում է, որ հարաբերությունների կարգավորումը կարող է դրականորեն ազդել Թրամփի վարչակազմի հեղինակության վրա: