Հարձակում է իրականացվել Քաբուլի ռազմական ակադեմիայի վրա

Հարձակում է իրականացվել Քաբուլի ռազմական ակադեմիայի վրա
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հինգ զինյալներ հարձակվել են տեղի ռազմական ակադեմիայի վրա: Այս մասին հայտնում է Amaq լրատվական գործակալությունը: Նախնական տվյալների համաձայն՝ կան երկու զոհ եւ վիրավորներ: Զինյալներից երեքին հնարավոր է եղել ոչնչացնել, մեկին զինաթափել եւ ձերբակալել: Եւս մեկ զինյալ դեռ շարունակում է դիմադրությունը ռազմական համալսարանի տարածքում:



Reuters լրատվական գործակալությունն էլ փոխանցում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ խմբավորումը: