Արդյոք ԵՄ-ում կա՞ իսլամատյացություն

Արդյոք ԵՄ-ում կա՞ իսլամատյացություն
Թուրքիայի Ազգային Մեծ ժողովը հատուկ հանձնաժողով է ստեղծել, հետաքննելու համար, թե արդյոք ԵՄ անդամ պետություններից Ավստրիայում, Գերմանիայում, Բելգիայում եւ Ֆրանսիայում կա իսլամատյացություն կամ իսլամաֆոբիա: Այս մասին հայտնում է Belga լրատվական գործակալությունը: Ըստ թուրք պաշտոնյաների, այդ երկրներում առավել արտահայտված են հակաիսլամական տրամադրությունները: Հանձնաժողովը կսկսի իր աշխատանքներն արդեն հունվարի 9-ից: Թուրքական իշխանությունները կարծում են, որ այդ երկրները թույլ կտան հետաքննությունն անցկացնելու համար: Ավելի վաղ Հունգարիայի վարչապետը մուսուլման փախստականներին «նվաճողներ» էր անվանել: