Սիրո փիլիսոփայությունը Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպում․ Մաս չորրորդ

Սիրո փիլիսոփայությունը Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպում․ Մաս չորրորդ
**Իրական սերը**



Իրական սերը, ի հակադրություն ֆիզիոլոգիական սիրո, ցեղային սիրո, հենց դրանով կարող է լինել հոգե-մարմնավոր, եւ ոչ միայն մարմնավոր, որ անհատականացված է, անձնավորված եւ հետեւաբար, սիրող անձանց միավորումն այս դեպքում տեղի է ունենում ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեղեն մակարդակում: Այդպիսի սերն ունի ելք դեպի անմահություն:



«Սերը սահմանցում եւ ճանաչում է անձը, ամեն բան անփոփոխելիորեն անձնավորված է,- գրում է Ն. Բերդյաեւը,- եւ հավիտենական այդ իմաստով»: Անձնավորված սիրո բարոյական օնթոլոգիական արժեքը կայանում է նրանում, որ միայն այն կարող է հաղթահարել մարդու բնական եսասիրությունը. «Սերը, որպես եսասիրության բնական կազմալուծիչ, նաեւ անձնավորման իրական փրկությունն է հանդիսանում … Մարդկային սիրո իրմաստը առհասարակ անձնականության հիմնավորումն ու արդարացումն է եսասիրության զոհաբերության միջոցով … Եսասիրությունը իրական կերպով կազմաքանդելու համար,- գրում է Վլ. Սոլովյովը,- այն պետք է հակադրել նույնքան կոնկրետ եւ հստակ ու մարդկային էությունը ամբողջովին կլանող սիրո դեմ»:



Եթե եւ ֆիզիոլոգիական եւ սոցիալ-հանրային սիրո մեջ եւ սիրողի եւ սիրվողի անձերը կոտրվում են եւ դրանով արդեն մետաֆիզիկական իմաստով ոչնչացնում, ապա անձնականացված սիրո մեջ, որը նշանակում է մարդու սերը ամբողջի հանդեպ, վերականգնվում է հոգին, անհատականությունը: Այստեղից էլ սիրո իմացաբանական իմաստը. «Սիրո գործնական արժեքն անգնահատելի է,- գրում է Մ. Հերշենզոնը,- քանի որ սերը զենք է մարդկանց համար լիակատար կերպով աշխարհաճանաչողության հասնելու համար»: Նա, ով սիրում է, սիրո լուսավոր հայման մեջ հասնում է սիրելիի իրականա ամբողջական կերպարին, նրա աստվածային պատկերին: Ու այդպիսով էլ հաստատում նրան կեցության եւ անմահության մեջ: Ընդ որում, եթե ֆիզիոլոգիական հակումը մարդու մոտ ստեղծում է էրոտիկ կործանարար խաբկանքներ (Սիրահարված Իվանի համար Մարիան միշտ էլ գեղեցիկ է, մինչդեռ բոլորը տեսնում են, որ նա տգեղ է), ապա սիրո միջոցով իրականացվում է «հոգե-ֆիզիկական պրոցես Աստծո պատկերի վերականգնման նյութական մարդկայնության մեջ»:



Եվ այս Աստծո պատկերի նմանությունը այլեւս ոչ ֆանտաստիկ է, եւ ոչ էլ խաբկանքային: Սերը մղում է առաջ «անանձ սեռի տարերքը դեպի անձնականության, դեպի անկրկնելի մարդկային պատկերի»: Անձնականացված սիրո մեջ տեղի է ունենում փոխադարձ ժանաչողությունը երկու սիրող անձանց աստվածային նախահիմքերի, եւ հետեւաբար նաեւ տեղի է ունենում հետեւողությունն առ Աստված: Այսպես է, որ ծնվում է քրիստոնեական ընտանիքի խորհուրդը, ոչ թե ծիսակատարությունը: Հենց ընտանիքի խորհրդի մեջ է թաքնված մարդկային գոյության խորհուրդը, երջանկության նախահիմքը, ինչպես եւ տառապանքի, ողբերգությունների եւ մեղքի աղբյուրը: Ընտանիքի` որպես նոր կրոնի ծնունդի մասին խոսել է Վ. Ռոզանովը:



«Չկա ավելի մեծ գեղեցկություն կրոնի մեջ, քան ընտանիքի կրոնը … եթե այդքան ակներեւաբար կրոնը հոսում է մարմնական հարաբերություններից, ապա նաեւ հակառակը, արդյոք չկա որեւէ կրոնականություն ամենից մարմնական հարաբերություններում, դրանց ֆակտուրայում»: Ինքնին իրական քրիստոնեական ոգեկանությամբ ոչ թե պաշտոնական տառի ձեւակերպմամբ ամուսնությունն է, որ հանդիսանում է սիրո արդարացնող իմաստը: Ընտանիքի կամ ամուսնության խորհրդի արմատները ռուս փիլիսոփաները տեսնում էին սուրբգրական հետեւյալ բանաձեւումի մեջ «եւ թող երկուսը լինեն մեկ մարմին»: Ընդ որում, դրանով նրանք նկատի ունեին լիակատար` հոգե-մարմնավոր միավորումը երկու էակաների մեկ էության մեջ: Մյուս կողմից, պատահական չէ, որ «մարդու մեղքը, մեղսանկումը,- ինչպես գրում էր Վ. Ռոզանովը,- … ուղեկցվում էր տարօրինակ հետեւանքով. ինչ որ բան ակնթարթորեն տեղի ունեցավ պարտեզում եւ մարդիկ ծածկվեցին թզենու տերեւներով: Սկսվեց դաժան բղջախոհությունը»: Քանդվեց նախեղակ եւ բնական ու անքակտելի միասնությունը տղամարդու եւ կնոջ, նրանք հայտնվեցին բաժանված վիճակում: Մեղսանկումից հետո նրանց վերամիավորման համար պահանջվեց հատուկ եւ ինքնուրույն գործողություն: Եվ այնուամենայնից իրական քրիստոնեական ամուսնության խորհրդով, ըստ ռուս փիլիսոփաների, հնարավոր էր վերամիավորել առավելագույն կերպով բաժանյալ երկու սիրող անձերի միությունը:



Այսպես, Ս. Տրոիցկին գրում է. «Տղամարդու եւ կնոջ այդ մետաֆիզիկական միավորումը խորհուրդ է, քանի որ այն գերազանցում է մեր բանականության կատեգորիաները եւ հնարավոր է պարզաբանվել միայն այն դեպքում, երբ համադրվի Ամենասուրբ Երրորդության եւ Եկեղեցու դոգմատիկ խորհուրդների հետ, իսկ հոգեբանորեն այն հանդիսանում է աղբյուր այնպիսի զգացումների ամուսանցողների համար, որոնք իրենց բնույթով բացառում են ամուսնության նպատակները, քանի որ այդ զգացումներն արդեն բավարարված սիրո զգացումներ են եւ հետեւաբար լիալիր ու երանելի»: Ահա այսպիսին էր սիրո եւ ամուսնության խորհրդի հոգեւոր մետաֆիզիկական իմաստը ХХ դարի ռուս փիլիսոփաների համար:



**Ալլա Զլոչեւսկայա**



**Bogoslov.ru**