Չիլիում սողանքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 15-ի

Չիլիում սողանքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 15-ի
Չիլիում սողանքի հետեւանքով զոհվածների թիվը աճել է, հասնելով 15-ի: Այս մասին հայտնում է RT-ն: Եվս յոթ մարդ շարունակում է մնալ որպես անհետ կորած: Ներկայումս շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեղատարափ անձրեւներից առաջացած ջրհեղեղի հետեւանքով սողանք էր սկսվել Չայտեն համայնքում, որից զոհվել էր երեք մարդ, անհետ կորել 15-ը: