Պրիմորիեն կունենա հայ փոխնահանգապետ

Պրիմորիեն կունենա հայ փոխնահանգապետ
Այսօր` դեկտեմբերի 5-իւն Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասի փոխնահանգապետ է նշանակվել Գագիկ Զախարյանը: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն: Ըստ հաղորդման, նա տնօրինելու է բնակ-կոմունալ տնտեսության ոլորտը, վառելիքա-էներգետիկ համալիրը եւ պետական բնակարանային տեսչությունը: Նշվում է, որ Գագիկ Զախարյանը աշխատել է էներգետիկայի ոլորտում եւ ղեկավարել է երկրամասի խոշոր ձեռնարկությունները: Գագիկ Զախարյանը ծնունդով Գավառ քաղաքից է, չորս երեխաների հայր: