Կալանք է դրվել կես տոննա ոսկու վրա, որը «պատկանում է Յանուկովիչին»

Կալանք է դրվել կես տոննա ոսկու վրա, որը «պատկանում է Յանուկովիչին»
Եվրոպայում կալանքի տակ է վերցվել 500 կիլոգրամ ոսկի, որը գողացվել եւ դուրս էր բերվել Ուկրաինայից նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից: Այս մասին Insider-ի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Եվգենի Ենինը: «Բառացիորեն մի քանի շաբաթ առաջ մենք եվրոպական մի երկրի մեր գործընկերներից ստացանք տեղեկություն, որ այդ երկրում ավելի քան կես տոննա ոսկի է կալանքի տակ վերցվել»,- մանրամասնել է Ենինը նշելով, որ Յանուկովիչի վարչակարգի օրոք Ուկրաինային պատճառվել է մինչեւ 40 միլիարդ դոլարի վնաս, որից 1,5 միլիարդն արդեն հետ է վերադարձվել պետական գանձարան: Նա նաեւ նշել է, որ հիմնականում եվրոպական երկրներում կալանավորվել են Յանուկովիչի շրջապատը ներկայացնող անձանց պատկանող ավելի քան 200 միլիոն դոլարի դրամական ակտիվներ: Ենինը հույս է հայտնել, որ դեռ բոլոր հնարավորությունները չեն սպառվել Յանուկովիչի թալանածը հետ բերելու համար: