Բենիամին Նեթանյահուն գոհ է Թրամփի հակաիրանական գործողություններից

Բենիամին Նեթանյահուն գոհ է Թրամփի հակաիրանական գործողություններից
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գոհ է այն քայլերից, որոնք իրականացնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ միջուկային գործարքի վերանյման հետ կապված: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, նշելով, որ Նեթանյահուն Վաշինգտոնում տեղի ունեցած մի կոնֆերանսի ժամանակ ունեցած ելույթում չի թաքցրել իր ուրախությունը եւ նշել է, որ այդպիսով այդ գործարքի թերությունները կարող են վերացվել: Իբրեւ հիմնական թերություն` Իսրայելի վարչապետը նշել է, որ Իրանի հետ միջուկային գործարքը հնարավորությունէ տալիս այդ երկրին 10 տարուց ունենալ միջուկային զինանոցի ողջ սպեկտրը: