Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան մեկնարկել են աննախադեպ մեծամասշտաբ զորավարժություններ

Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան մեկնարկել են աննախադեպ մեծամասշտաբ զորավարժություններ
Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը այսօրվանից մեկնարկել են աննախադեպ մասշտաբի համատեղ Vigilant ACE զորավարժությունը, որին մասնակցում է ավելի քան երեք հարյուր ռազմական կործանիչ ինքնաթիռ: Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը: Ներգրավված է այն զորավարժություններին 12 հազար զինվորական: Զորավարժությունների նպատակը երկու դաշնակից երկրների ռազմաօդային ուժերի փոխգործակցության որակի բարելավումն է եւ անվտանգության մակարդակի բարձրացումը, թեեւ շատ վերլուծաբաններ կարծում են, որ զորավարժությունները որոշակի ակնարկ են պարունակում ուղղված Փհենյանին: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված հերթական միջուկահրթիռային փորձարկումը կրկին լարել է իրադրությունը Կորեական թերակղզում: