Հարավային Կորեայում նավեր են բախվել, զոհերի թիվն անցնում է 10-ից

Հարավային Կորեայում նավեր են բախվել, զոհերի թիվն անցնում է 10-ից
Առնվազն 13 մարդ է զոհվել Հարավային Կորեայում ձկնորսական նավի եւ բեռնանավի բախումից: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Նշենք, որ նավաբեկությունը տեղի է ունեցել Յոհինդո կղզու մոտ, Դեղին ծովում: Ձկնորսական նավը հանդես է եկել Հարավային Կորեայի դրոշի ներքո:



Ձկնորսանավում բախման պահին եղել է 20 մարդ եւ անձնակազմի երկու անդամները: Երկու անձ համարվում է անհայտ կորած: Փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար ներգրավվել է չորս ուղղաթիռ եւ 14 նավ: