Հայտնի են դարձել մանրամասներ Օլեգ Տաբակովի առողջական վիճակի մասին

Հայտնի են դարձել մանրամասներ Օլեգ Տաբակովի առողջական վիճակի մասին
ԽՍՀՄ ժողովրդական դերասան, Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Օլեգ Տաբակովի առողջական վիճակը շարունակվում է գնահատվել որպես ծայրահեղ ծանր: Բժիշկները հայտարարել են, որ սիրված արտիստը այս պահին գտնվում է իր կյանքի վերջին փուլում: Այս մասին հայտնում է [РЕН ТВ](http://ren.tv/novosti/2017-11-27/vrachi-diagnostirovali-u-tabakova-sepsis-sostoyanie-krayne-tyazheloe)-ն, նշելով, որ բժիշկները Տաբակովին միացրել են թոքերի արհեստական օդափոխման համակարգին եւ նրան մտցրել մեդիկալ մահաքունի ռեժիմի մեջ:



Նշենք, որ արտիստի որդին` Պավել Տաբակովը, հայտնել էր լրատվամիջոցներին, որ հորը հոսպիտալացրել են Մոսկվայի թիվ մեկ քաղաքային կլինիկական հիվանդանոց նոյեմբերի 27-ին: Նշենք, որ այս տարի լրացավ Օլեգ Տաբակովի 82-րդ տարեդարձը: