Էրդողանը Մերկելին իրազեկել է Սոչիի հանդիպման արդյունքների մասին

Էրդողանը Մերկելին իրազեկել է Սոչիի հանդիպման արդյունքների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է օրեր առաջ Սոչիում Սիրիական հակամարտության կարգավորման օրակարգով տեղի ունեցած Պուտին-Ռոուհանի-Էրդողան հավաքի արդյունքների մասին: Այս մասին հայտնում է** **РИА Новости լրատվական գործակալությունը, հղում տալով Անկարայում ունեցած իր աղբյուրներին: Ըստ հաղորդման, նախագահ Էրդողանն ու կանցլեր Մերկելը խոսել են Սիրիական հակամարտության կարգավորման մասին, անդրադարձ կատարել Թուրքիայում սիրիացի փախստականների խնդրին, ահաբեկչության դեմ պայքարի հարցերին, ինչպես նաեւ քննարկել ԵՄ կողմից Անկարային հատկացվելիք օգնության հարցը: Հայտնի է, որ Մերկելը խոստացել է արագացնել սպասվող օգնության հատկացումը: