Կասպից ծովի կարգավիճակի հետ կապված նոր հանդիպում տեղի կունենա

Կասպից ծովի կարգավիճակի հետ կապված նոր հանդիպում տեղի կունենա
Կասպից ծովի կարգավիճակի քննարկման հետ կապված ԱԳ նախարարների մակարդակով նոր հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-5-ին: Ինչպես հայտնում է APA լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը իր թուրք եւ պակիստանցի գործընկերների հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ այս հանդիպումը նախատեսված է անցկացնել Մոսկվայում: Հիշեցնենք, որ սպասվում է, որ արդեն հաջորդ տարի կստորագրվի Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիրը: