«Եդինայա Ռոսիան» կաջակցի Վլադիմիր Պուտինին առաջիկա նախագահական ընտրություններում. Դմիտրի Մեդվեդեւ

 «Եդինայա Ռոսիան» կաջակցի Վլադիմիր Պուտինին առաջիկա նախագահական ընտրություններում. Դմիտրի Մեդվեդեւ
Ռուսաստանի վարչապետ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ իր կուսակցությունը անվերապահորեն կաջակցի գործող նախագահ Վլադիմիր Պուտինին առաջիկա նախագահական ընտրություններում, եթե նա որոշի առաջադրել իր թեկնածությունը:



Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Մեդվեդեւը հայտարարել է, որ եթե երկրի գործող նախագահը համաձայնի առաջադրվել, կամ ինքը առաջադրի իր թեկնածությունը, ապա եդինառոսցիները եւ ինքն անձամբ կաջակցեն ամեն կերպ նրան, քանի որ կարծում են, որ նա արդյունավետ նախագահ է եւ լավ է կառավարում երկիրը:



Նշենք, որ Պուտինի վարչակազմը դեռեւս չի հայտարարել, թե արդյոք 2018-ի նախագահական ընտրություններում գործող նախագահը մտադիր է առաջադրվել, թե` ոչ: Հայտնի չէ նաեւ, թե Պուտինը կինքնառաջադրվի՞, թե կհամաձայնի իշխող կուսակցության կողմից առաջադրվել: Կրեմլի ղեկավարը անձամբ էլ այս հարցին միայն պատասխանել է, որ դեռ ժամանակը չէ այս մասին խոսելու, եւ երբ գա այդ ժամանակը, ինքը կհայտարարի, եւ մարդիկ կիմանան: